Փոխքաղաքապետ. վարորդները չեն ցանկանում կորցնել իրենց գրպանը գնացող եկամտի այդ ստվերային աղբյուրը
«Ես կխնդրեմ գործադուլ տերմինը չօգտագործել, քանի որ գործադուլը օրինական գործընթաց է, որով աշխատողներն իրենց խախտված իրավունքն են վեր հանում, սակայն տրանսպորտային ծառայության ոլորտում վարորդները պարտավոր են գործադուլի մասին զգուշացնել 14 օր առաջ, նաև մինիմալ ծառայություն մատուցել»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասել է Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
Նրա գնահատմամբ՝ վարորդները գործադուլն այնպես են իրականացրել, որ գեներացվի հանրային դժգոհություն ու դրանով ճնշում գործադրեն քաղաքային իշխանությունների վրա։
Գրիգորյանը պնդեց, թե շանտաժի չեն ենթարկվելու, քանի որ համարում են , որ վարորդների մասնակցությամբ եղել է ստվերային շրջանառություն, որի հետևանքով քաղաքային տրանսպորտից հավաքագրվել է օրական 5 մլն դրամով պակաս և իրենք ունեն համոզմունք, որ վարորդները չեն ցանկանում կորցնել իրենց գրպանը գնացող եկամտի այդ ստվերային աղբյուրը։