Փոխվարչապետի ամենառեալ հավակնորդը շարունակում է մնալ Գագիկ Խաչատրյանը. Հրապարակ
Տարածքային կառավարման նախկին նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հեռանալուց հետո նրա պաշտոնի համար կատաղի պայքարը շարունակվում է: Նորանոր թեկնածուների անուններ են շրջանառվում, որոնք սպասում են Սերժ Սարգսյանի «դաբրոյին»: Երեկ տեղեկացանք, որ որոշվել է փոխվարչապետի պաշտոնը տարանջատել ՏԿ նախարարի պաշտոնից: Փոխվարչապետի ամենառեալ հավակնորդների շարքում ամենահավանականը երեկվա դրությամբ շարունակում է մնալ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, թեեւ պայքարից չի հրաժարվել նաեւ Գագիկ Բեգլարյանը, իսկ ՏԿՆ պաշտոնում Գագիկ Մարտիրոսյանի՝ էներգետիկայի նախկին նախարարի անունն է շրջանառվում:
