Հայաստանի փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու է ԱՊՀ տնտեսական խորհրդի 59-րդ նիստին:
Կառավարության մամուլի ծառայության փախանցմամբ` նիստի օրակարգում երկու տասնյակից ավել հարցեր են, որոնք վերաբերում են տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ էներգետիկայի, առևտրի և գիտատեխնիկական, ԱՊՀ երկրների տնտեսական փոխհամագործակցությանը: