Փոխվարչապետը պարզաբանել է, թե ինչո՞ւ է Պուտինին դիմելիս հղում տրվել 1997-ին կնքված համաձայնագրին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմելիս հղում տրվել 1997թ-ին կնքված համաձայնագրին, երբ դրանից հետո կնքված փոխօգնության ավելի ընդգրկուն համաձայնագրեր կան, ասաց։ «Ես, անկեղծ ասած, 1997-ի համաձայնագիրը գիտեմ, բայց մնացած համաձայնագրերի մասին, որ խոսում եք, պիտի մի քիչ կոնկրետացնեք, բայց ես կարծում եմ, որ ֆունդամենտալ համաձայնագիրը հենց 97-ինն է»։