Փոխվարչապետը` ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրի լուծման մասին
Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների խնդրին: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ գոյություն չունեն, կա միայն ցամաքային մի ուղի՝ Բելառուս-ՌԴ, բայց դա էլ խնդիր է և այլ կարգավորման տիրույթում է.
«Մենք համարեցինք, որ ամենաարդյունավետ հարթակը միասնական լուծման գալու և խնդիրը կարգավորելու համար ԵԱՏՄ հարթակն է: Այդ հարցն օրակարգային է, այն կքննարկվի նաև վաղը, և ես կարծում եմ՝ վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9-ին»,- ասել է Մհեր Գրիգորյանը:
Մանրամասները՝տեսանյութում:
