ՊՊԾ գնդի տարածքից կրակ է բացվել. զինյալ դիպուկահարի կողմից ոստիկան է սպանվել
Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա հայտնում է, որ սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեպանոսյանը:
