ՊՊԾ գունդը զավթողների նպատակը
ՊՊԾ ԳՈՒՆԴԸ ԶԱՎԹԱԾՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ, ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Ցանկացած միջոցառում կամ գործողություն ունի երեք միմյանց հետ փոխկապակցված կարևոր բաղադրատար 1. Նպատակ.
2. Ընթացք կամ նպատակին հասնելու միջոց.
3.Արդյունք:
ՊՊԾ գունդը զավթողների նպատակը իրենց կողմից ներկայացվում էր պետության և ժողովրդի համար: Բայց ինքներդ դատեք, պետության համար պետություն քանդում են՞, ժողովրդի կամ ազգի համար սեփական ժողովրդի ծոցից դուրս եկածին սպանում են՞, նրա զավակին որբացնում են՞: Իհարկե ոչ:
ՆՊԱՏԱԿԸ մեկն էր, պառակտել ու քանդել երկիրը, բախումը սրացնել այն աստիճան, որ իրենց նմանները ներխուժեն գունդ, միանան իրենց, զինվեն և ավելի մեծ մասշտաբի քանդեն:
ՆՊԱՏԱԿԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԻՆ կամ գործողության ընթացքին բազմիցս անդրադարձել եմ: Իհարկե նման գործողության ընթաքը թելադրում էր միայն մեկ նպատակ. զավթել, թալանել, սպանել, պառակտել: Այսպիսի գործողության ընթացքը ոչ մի արդարացում չունի ցանկացած տեսանկյունից:
ԱՐԴՅՈՒՆՔ. Ինչ ունեցանք՞: Զոհեր, որբացած մանուկներ, պետությանը պատճառված նյութական վնաս…Այս ամենի համար պետք է ծափահարենք՞, փառաբանենք՞, հերոսացնենք՞…
Դե այս երեք բաղադրատարը փոխկապակցեք և տրամաբանեք…