«ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը հերթական անգամ հայտնվում է սկանդալի կենտրոնում»
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը հերթական անգամ հայտնվում է սկանդալի կենտրոնում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:
Նա նաեւ նշել է. «Նախ անզեն աչքով ակնհայտ է, որ նա տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով անհամատեղելի է իրավապահ համակարգում աշխատանքի հետ։
Նրա անհավասարակշիռ պահվածքը, ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու ունակության բացակայությունն անհամատեղելի է որևէ ղեկավար պաշտոն զբաղեցնելու հետ։ Նա փաստացի պատկերացնում չունի իր ղեկավարած կառույցի խնդիրների և իր պաշտոնական լիազորությունների մասին, քանզի պետական պահպանության ծառայությունը հասարակական կարգի ապահովմամբ չի զբաղվում։
Պացիենտի ազատ գործողություններն իրենց մեջ հասարակական վտանգ են պարունակում, որոնցից մինչ այժմ փաստացի տուժել են ԱԺ պատգամավորներ, լրագրողներ և սովորական քաղաքացիներ»։