ՊՊԳՎ 200 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից. Հրապարակ
Երեկ լուրեր տարածվեցին, որ ոստիկանությունը Պետական պահպանության գլխավոր վարչության շուրջ 200 աշխատակիցների, որոնք ապահովում էին Գագիկ Ծառուկյանի և նրան պատկանող օբյեկտների անվտանգությունը, վերջին օրերին ազատել է աշխատանքից: «Ոստիկանության բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ ՊՊԳՎ-ում, մշտապես ստուգվում և վերանայվում են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց հետ կնքված պայմանագրերը: Այս ամենն իրականացվում է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների շրջանակում: Խնդիրն անվտանգության ապահովումն ավելի փորձառու կադրերով իրականացնելն է», ահա պաշտոնական մեկնաբանությունը:
Իրականում ուրբաթ օրը հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը հրահանգել է Վովա Գասպարյանին՝ Ծառուկյանի անվտանգության աշխատակիցներին, որոնք նաև ՊՊԳՎ աշխատակիցներ են, ազատել աշխատանքից և փոխարինել յուրայիններով, ինչը Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի թիրախում գտնվող Գասպարյանն իրականացրել է մեծագույն սիրով:
Բայց սա նաև նշանակում է, որ 200 մարդ համալրեց գործազուրկների շարքերը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
