Պրեմիերա․ Արման Խաչատրյան- «Պիտի ցնծա»
Հայոց բանակի 26-ամյակին ընդառաջ՝ ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանը նոր երգ է ներկայացրել հանդիսատեսի դատին։
«Իմ սիրելի հանդիսատեսին ներկայացնում եմ «Պիտի ցնծա» ռազմահայրենասիրական երգը, որը նվիրում եմ հայոց անպարտելի ու քաջարի զինվորներին։ Երգի հեղինակը Հասմիկ Բալեյանն է, գործիքավորումը կատարել է Տարոն Ավետիսյանը։ Պետք է ասեմ, որ երգը ծնվել է մոտ երկու տարի առաջ։ Երբ մոտ մեկ տարի առաջ լսեցի երգը, նվագեցի երգեցի․ այն ինձ շատ դուր եկավ։ Որոշեցի, որ անպայման երգելու եմ այս երգը և ահա հայոց բանակի 26-ամյակի կապակցությամբ տեղի ունեցավ պրեմիերան», - Fnews.am-ի հետ զրույցում նշեց Արման Խաչատրյանը։
Վերջինս ընդգծեց՝ ուզում է առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իր ընկերներին, ովքեր սատարել են իրեն և օգնել երգի ստեղծման հարցում։
«Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել երգի հեղիակ Հասմիկ Բալեյանին, գործիքավորող Տարոն Ավետիսյանին, երաժիշտներ Վահագն Թորոսյանին և Լորիս Նիկողոսյանին, ինչպես նաև բեք-վոկալիստներ Գրիգոր Միրզոյանին, Դավիթ Խաչատրյանին,
Ռազմիկ Բաղդասարյանին, Եվա Եգանյանին
և Մարիամ Միրզոյանին»։