Պրիգոժինի որդին դարձել է «Վագներ»–ի նոր ղեկավարը․ ԶԼՄ
Մահացած Եվգենի Պրիգոժինի որդին՝ Պավելը, գլխավորում է Ռոսգվարդիայի ստորաբաժանումը, որի կազմում է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը։ Այս մասին հայտնում է 59.ru պորտալը։
«Վագներ»-ի Պերմի մասնաճյուղի ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ ընկերությունը վերսկսել է վարձկանների հավաքագրումը։ «Մեզ մոտ ամեն ինչ նույնն է՝ ատրիբուտները, սիմվոլները։ Մենք հավաքագրում ենք նրանց, ովքեր արդեն ունեն մարտական փորձ, ներառյալ նրանց, ովքեր արդեն եղել են կազմակերպության անդամ: Միակ տարբերությունն այն է, որ մենք վերցնում ենք միայն քաղաքացիական անձանց, այլ ոչ թե բանտերից»,- ասել է նա։ Հրապարակման նույն զրուցակիցը հայտնել է, որ «Վագներ»-ը մտել է Ռոսգվարդիայի կազմի մեջ և դարձել նրա ստորաբաժանումը, որն այժմ գլխավորում է Պավել Պրիգոժինը։