Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից
Ապրիլի 30-ին, ժամը 01:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի «Աստվածընկալ» վանքի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes 600» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Զ., 1 ուղևոր):
