Փրկարարները 1 օրում 14 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Օգոստոսի 20-21-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 14 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Արմավիրի մարզի Էջմիածին, Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները:
