Փրկարարները Չարենցի փողոցում օձ են հայտնաբերել
Մարտի 13-ին, ժամը 15:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի սենյակներից մեկում օձ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
