Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության մեքենային
Փետրվարի 25-ին, ժամը 13:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 38/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան (2-րդ հարկ) տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1937 թ. ծնված Ս. Ա.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Փետրվարի 25-ին, ժամը 13:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (8-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները՝ 1947 թ. ծնված Ա. Ե.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: