Փրկարարները վատառողջ քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության մեքենային
Ապրիլի 18-ին, ժամը 21:40-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասի թիվ 22Ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ. Մ.-ին (1939թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 18-ին, ժամը 19:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից (6-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Մ. Մ.-ին (1936թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Ապրիլի 18-ին, ժամը 01:19-ին ահազանգ է ստացվել, որ Տիգրան Մեծի փողոցի թիվ 25ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը սանհանգույցում ընկել է և չի կարողանում շարժվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ. Գ.-ին (1936 թ.) ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն:
***
Ապրիլի 18-ին, ժամը 01:02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 16 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն Է. Ա.-ին (1952 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: