«Պրովոկացիան կատարվել է այն հաշվարկով, որ հրադադարից հետո որպես փաստ արձանագրվի»․ Պն ներկայացուցիչ
Հրադադարի հայտարարելուց ժամեր առաջ հետո հակառակորդի գործողությունները սաստկացել են, բայց մեր զինված ուժերը հետ են մղել բոլոր առաջխաղացումները։ Այս պահի դրությամբ հիմնականում պահպանվում է հրադադարը՝ չնայած նրան, որ առանձին տեղերում իրականացվել են պրովակացիաներ և մեր կողմից տրվել են պատասխաններ։ Մասնավորապես, մինչև հրադադարի հայտարարելը՝ Ադրբեջանի զինված ուժերի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք և հրադադարից հետո մեր կողմից չեզոքացվել են այդ խմբերը, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր։ Պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարը՝ այն հաշվարկով, որ հրադադարից հետո որպես փաստ արդեն արձանագրված լինի»,- այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
