Պտղատուներից տուժել են միայն ծիրանն ու ընկույզը Փոխնախարար.
Ձմեռային ցրտահարման արդյունքում այգեգործական մշակաբույսերից տուժել են միայն ծիրանն ու ընկույզը: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, լրագրողներին հայտարարեց հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Մնացած պտղատուները գործնականում չեն տուժել: «Օրինակ դեղձի բերքատվությունը բավականին լավն էր», - նկատեց պաշտոնյան:
Ընդհանուր առմամբ, եթե 2013թ. մրգերի բերքը կազմել է 338 հազար տոննա, ապա 2014՝ 296 հազար: Եթե 2013թ. ծիրանի բերքը կազմել է 88,8 հազար տոննա, ապա 2014թ.ին՝ ընդամենը 14,9 հազար տոննա: 2013թ. ընկույզի բերքը կազմել է 4,8 հազար տոննա, իսկ 2014թ.՝ մոտ 3 հազար:
