Պուգաչովան և Գալկինը պսակադրվել են
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 68-ամյա Ալլա Պուգաչովան և հաղորդավար, 41-ամյա Մաքսիմ Գալկինը եկեղեցում պսակադրվել են:
«Մեզ մոտ լուսավոր իրադարձություն է: Մենք պսակադրվել ենք»,- Instagram-ի իր էջում գրել է Գալկինը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պսակադրության վկաները նրանց երեխաներն են՝ Գարին և Ելիզավետան:
