Պուգաչովան մեկնել է ռուսաստան ալկոհոլային կախվածությունից լիարժեք ազատվելու համար
Hartak.am-ը գրում է .
Ռուսական էստրադայի պրիմադոննան կրկին մեկնել է Իսրայել, ընդ որում` այս «նվերը» մատուցել են ընկերուհիները, որպեսզի երգչուհին լիարժեք ազատվի ալկոհոլային կախվածությունից:
Երեխաների որդեգրումից հետո Պուգաչովան այլևս չէր ծխում, դա հաստատել էր նաև Գալկինը` ասելով, որ իր սիրելին կամքի մեծ ուժ ունի: Դրանից հետո խոսակցություններ տարածվեցին, որ պրիմադոննան սկսել է հրաժարվել նաև ալկոհոլից, 2014-ի գարնանն անգամ Իսրայել էր մեկնել: Ավելի ուշ լուրերը հաստատվեցին, երբ նա վերադարձավ Թել Ավիվից:
Երգչուհու ընկերուհին սոցկայքի իր էջում լուսանկար է հրապարակել` գրելով. «Գոնե հոտ քաշիր», ինչը թույլ է տալիս ենթադրելու, որ Պուգաչովան խիստ հսկողություն է սահմանել ինքն իր համար: