Պուտինն ասել է, թե որն է կյանքի իմաստը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ կյանքի իմաստը սերն է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Առհասարակ սիրո մեջ է կյանքի, կեցության ամբողջ իմաստը», - մասնավորապես ասել է Պուտինը՝ ընդգծելով ընտանիքի, երեխաների, հայրենիքի հանդեպ սերը:
«Դա այնքան բազմակերպ երևույթ է, որը մեր ցանկացած գործողության հիմքում է»,- ասել է նա:
Պուտինը նման հայտարարություն է արել Ռուսաստանի աշխարհագրական ընկերակցության նիստին, որին հանդես է գալիս ելույթով:
