Պուտինն այսօր Անվտանգության խորհրդի նիստին կանի մի շարք կարևոր հայտարարություններ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման ժամանակ կանի մի շարք կարևոր հայտարարություններ։
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցներիը, լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք սպասում ենք, որ նախագահն այսօր Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ ճեպազրույցի ժամանակ կանի մի շարք կարևոր հայտարարություններ», - ասել է նա։
