Պուտինի հանձնարարությամբ Բելգորոդ է մեկնել առողջապահության նախարարության բրիգադը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ Բելգորոդ է մեկնել առողջապահության նախարարության բրիգադը՝ նախարար Միխայիլ Մուրաշկոյի գլխավորությամբ:
Տեղեկությունը լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Տուժածներին օգնություն ցուցաբերելու համար Բելգորոդ է մեկնել նաև ՌԴ ԱԻՆ խումբը», - հավելել է նա։
Հիշեցնենք` Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովն ավելի վաղ հայտնել էր, որ ուկրաինական զինուժը գնդակոծել է Բելգորոդի կենտրոնը։