Պուտինին անձնական կյանք որտեղի՞ց ողջ օրն աշխատում է
Իյա, բա դե` բարեւ էլի: Պեսկովն ասում է` ձեր ինչ գործն է Պուտինի անձնական կյանքը` կին ունի-չունի, ինչպիսի տղամարդ է: Բա ում գործ: ա/.Էն Պուտինը չէր, որ Քացավի մասին... Քացավն էն է` Իսրայելի վարչապետը, որ մի վեց կնոջ բռնաբարել էր ու նրան դատում էին: Հա, Պուտինն ասել էր. -Տղամարդ եմ ասել` հա~: բ/.Էն Պուտինը չէ՞ր, որ երեք օր առաջ` «Վալդայի» ակումբում թե` որ Բեռլուսկունին, որ տղամարդու հետ քնած լիներ, չէին դատի, հիմա կնոջ հետ է քնել. դատում են: Էդ իրեն կարելի է այլոց հարցերի մասին խոսել, մեզ` ո՞չ: գ/Էլ չենք ասում, որ ինչպիսին գլուխն է, էնպիսին էլ մարմինն է. ինչ անեն ռուսները համայն` միայն աշխատեն ու չունենան անձնական կյա՞նք: Պեսկովն է ասել. -Պուտինին անձնական կյանք որտեղի՞ց ողջ օրն աշխատում է: Ո՞վ չունի, կորցրել է:
Կարմեն Դավթյանի ֆեսբուքյան էջից:
