Պուտինն ու Ալիևը քննարկել են ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի աշխատանքը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքի։
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը: Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները գոհունակություն են հայտնել նաև բոլոր ուղղություններով երկրների միջև հարաբերությունների հաջող զարգացման կապակցությամբ:
Նշվում է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները կարևորել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մակարդակով Մոսկվայում կայացած հանդիպումը, որը նվիրված է նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների համատեղ հայտարարությամբ ամրագրված՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման իրագործմանը: