Պուտինը անձամբ շնորհավորել է Ռամզան Կադիրովի 17-ամյա որդուն՝ Ադամին, հարսանիքի կապակցությամբ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է շնորհավորել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անչափահաս որդուն՝ 17-ամյա Ադամ Կադիրովին՝ ամուսնության կապակցությամբ։ Այս մասին հայտնել է ինքը՝ Կադիրովը՝ իր Telegram-ում։
Կադիրովը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ջերմ խոսքերի ու ողջ չեչեն ժողովրդին ուղղված բարեմաղթանքների համար՝ ընդգծելով նախագահի «բարությանն ու ազնվությանը»։
Ադամ Կադիրովի ամուսնանալու մասին հայտնի դարձավ հունիսի 27-ին։ Հարսանիքը կազմակերպվել է ընտանիքի հայրական տանը, իսկ հարսնացու Մեդնին Կադիրովների գյուղից է։ Մանրամասներ նրա մասին չեն հրապարակվել։
