Պուտինը Բեռլուսկոնիին նախարարի պաշտոն է առաջարկել. ԶԼՄ-ներ
Իտալական La Stampa պարբերականում հայտնվել է հրապարակում, որում մեջբերվում է երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է իրեն քաղաքացիություն և նախարարական պաշտոն։
Պարբերականը նշում է, որ Բեռլուսկոնին այս մասին ասել է Հռոմի Consolini ռեստորանում «Առաջ, Իտալիա» կուսակցության անդամների հետ ընթրիքի ժամանակ։
«Կարծում եմ՝ Իտալիայի քաղաքական դաշտում ինձ մարգինալացրել են, իսկ ահա Պուտինն ինձ ասել է, որ պատրաստ է տալ ինձ քաղաքացիություն և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը»,- ասել է Բեռլուսկոնին։
