Պուտինը չի հանդիպի Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վ.Պուտինի մամլո խոսնակ Դ.Պեսկովը հայտարարել է,որ ՌԴ նախագահի գրաֆիկում Փարիզում Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հետ հանդիպում նախատեսված չէ...Հոկտեմբերի 24-ի արկածախնդրությունից հետո,երբ թուրքական օդուժը Սիրիայի օդային տարածքում կործանեց ռուսական ինքնաթիռը,Թուրքիայի նախագահն արդեն որերրորդ անգամ հայտարարում էր,որ պատրաստ է Վ.Պուտինի հետ հանդիպել Փարիզում՝Կլիմայի գագաթաժողովի շրջանակներում և քննարկել ռուս-թուրքական հարաբերություններում կուտակված խնդիրները...
Սակայն Պեսկովի "սառը ցնցուխը" Էրդողանի համար սպասելի էր,քանի որ երեկ ՌԴ նախագահի հրամանով նոր տնտեսական պատժամիջոցներ մտցվեցին Թուրքիայի դեմ...Պուտինի մերժումից հետո ռուս-թուրքական "սառը պատերազմը" նոր թափ է հավաքելու...