1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Պուտինը չի մոռանա նվաստացումը Երեւանում

Շատերին թվում է, որ մեկ ամիս համաշխարհային քաղաքականության էպիկենտրոնում գտնվելուց հետո Հայաստանը վերադառնալու է իր ճահիճը: Համաշխարհային քաղաքականությունում ամեն ինչ լավ կազմակերպված էր՝ հանրահավաքներ, երթեր, բոլորը հայերի մասին էին խոսում, եւ մենք հպարտ ենք, որ ամբողջ աշխարհն իմացավ, թե ինչպես են մեզ կոտորել ու վտարել մեր հողերից:

 

Սակայն ամեն ինչ ավարտվել է, եւ պետք է «վերադառնալ»: Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում «գաղջին» խնդրել է չվերադառնալ, սակայն այն կարծես թե մտադիր էլ չէ վերադառնալ: Հայաստանը վերջնականապես դուրս է եկել զզվելի, սակայն տաք ճահճից եւ հայտնվել կեղտոտ ու բուռն հոսանքի մեջ, որը հայտնի չէ, թե ուր է տանում:

 

Այն, որ Պուտինը ստիպված էր Երեւան գալ, իսկ հետո Թուրքիայից նվաստացուցիչ ակնարկներ լսել, հազիվ թե մոռացվի: Այժմ Հայաստանի «ռուսաֆիկացումը» արագանալու է, առավել եւս, պարզ է դարձել, որ Արեւմուտքը չի պատրաստվում պայքարել հայերի շահերի համար: Մոսկվան այլեւս պատճառ չունի Հայաստանի ինքնիշխանությունը նույնիսկ ձեւական պահպանելու համար:

 

«Ռուս-հայկական» բարեկամության ապոլոգետներից մեկը՝ եվրասիական հիմնադրամների ու նախագծերի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը հատկանշական հայտարարություն է արել: Մեկնաբանելով այն հանգամանքը, որ Բելառուսի ու Ղազախստանի նախագահները չեն աջակցել Հայաստանին ապրիլի 24-ին, նա ասել է՝ «ավել լավ չէ՞ր լինի մտնել Ռուսաստանի, այլ ոչ թե ԵՏՄ կազմ»:

 

Իրոք, ԵՏՄ-ը գոնե ինչ-որ կերպ ենթադրում է դրա անդամների ինքնիշխանությունը, եւ դա սկսում է ձանձրացնել Ռուսաստանին: Ինքնիշխանության խաղն ավարտվել է, եկել է հստակ ընտրության պահը՝ կամ Ռուսաստանի կազմ, կամ էլ Ռուսաստանի դեմ:

 

Ապրիլի 24-ին Հայաստաին ինքնիշխանության ճնշման նոր ակտեր են սպասվում: Հնարավոր է, դա կվերաբերի ղարաբաղյան խնդրին: Մայիսի 9-ին Մոսկվայում է լինելու Ադրբեջանի նախագահը, եւ եթե Սերժ Սարգսյանը Մոսկվա գնա (նա դժվար թե կարողանա հրաժարվել), ապա Պուտինը կարող է եռակողմ հանդիպում կազմակերպել ու ստիպել Հայաստանին ընդունել կարգավորման իր նախագիծը:

 

Դա կարող է վերաբերվել նաեւ տնտեսությանը: Ռուսաստանը կարող է անարգել բարձրացնել Հայաստանի գազի ու էլեկտրաէներգիայի գինը, եւ ոչ ոք չի դիմադրի: Քանի որ Երեւանում Պուտինին ոչ ոք չի մեղադրել, որ ապրիլի 24-ին նա «ցեղասպանություն» բառը չի ասել, քանի որ Երեւանում Թուրքիայի նկատմամբ պահանջներ չի տեսել, նշանակում է, որ հայ ժողովուրդն ամեն ինչ կուլ կտա:

 

Այնպես որ, վերադարձ դեպի ճահիճ չի լինելու: Պետք է պատրաստվել Եվրասիական միության փլուզմանն ու Ռուսաստանի կազմ մտնելուն:

 

Աղբյուրը `  Lragir.am

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan