Պուտինը հաղթաթուղթ ունի Մեծ Բրիտանիայի դեմ․ Sky News
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաղթաթուղթ ունի Մեծ Բրիտանիայի դեմ, քանի որ Մոսկվան բրիտանական սուզանավային մալուխների ցանցի «բավականին լավ քարտեզ» ունի: Այս մասին գրում է Sky News-ը՝ վկայակոչելով փորձագետներին։
«Փորձագետները նախազգուշացնում են, որ Ռուսաստանն ունի Մեծ Բրիտանիայի ստորջրյա մալուխների կարևորագույն ցանցի բավականին լավ քարտեզ», - ասվում է նյութում:
Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի փորձագետ Սիդհարթ Կաուշալը նշել է՝ բրիտանական տներին գազ մատակարարող խողովակաշարերն ավելի խոցելի են: Դա պայմանավորված է նրանով, որ դրանք կախված են մի քանի կարևոր գծերից:
