Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունների պատրաստակամության մասին
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններ վարել, սակայն Կիեւի ռեժիմի ղեկավարները որոշել են չշարունակել դրանք, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստում, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
«Հարցը մեր մասին չէ, մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք բանակցությունների։ Ես վերջերս, ելույթ ունենալով Կրեմլում, հրապարակավ նշեցի այդ մասին։ Բայց Կիեւի ռեժիմի ղեկավարները որոշեցին չշարունակել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Պուտինը։