Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությունը» կարող է երկար տևել
Ուկրաինայում «հատուկ ռազմական գործողությունը» կարող է երկար գործընթաց լինել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահին առընթեր Մարդու իրավունքների խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Ինչ վերաբերում է հատուկ գործողության արդյունքների երկար ընթացքին, ապա, իհարկե, սա կարող է երկար գործընթաց լինել։ Բայց հետո նշեցիք, որ նոր տարածքներ են ի հայտ եկել։ Սա այնքան նշանակալի արդյունք է Ռուսաստանի համար, սա լուրջ հարց է»,- Պուտինի խոսքերն են մեջբերում ռուսական լրատվամիջոցները:
Ռուսաստանի ղեկավարն Ազովի ծովն անվանել է «Ռուսաստանի Դաշնության ներքին ծով». «Սրանք լուրջ բաներ են։ Դեռևս Պետրոս Առաջինն էր պայքարում է Ազովի ծով հասնելու համար»:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունում լրացուցիչ մոբիլիզացիայի մասին խոսելն իմաստ չունի, դրա կարիքը չկա։