ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՐԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Վրաստանի հետ օդային հաղորդակցության բացումն իր անձնական առաջարկն ու որոշումն է։
Նրա խոսքով, Մոսկվան քայլեր է ձեռնարկում Վրաստանի նկատմամբ և հետագայում նույնպես կշարունակի։
Պուտինը վիզաների ռեժիմի վերացումից և օդային հաղորդակցության վերականգնումից հետո Վրաստանում բարձրացված «աղմուկը» միանգամայն անակնկալ և «լիակատար անմտություն» է անվանել։
Հայտնի է, որ 4 տարվա ընդմիջումից հետո Մոսկվան և Թբիլիսին մայիսի 19-ից վերսկսել են ուղիղ չվերթները։
Որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել Վրաստանում․ ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում։
Որոշման դեմ են հանդես գալիս նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր որոշ շրջանակներ, մինչդեռ երկրի վարչապետը, խորհրդարանի նախագահն ու Թբիլիսիի քաղաքապետը ողջամիտ ու ճիշտ են համարում երկու երկրների միջև օդային հաղորդակցության վերականգնումը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/907efe4163c563f1250e220350af84c8
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»