Պուտինը հայտնել է` ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել մոտ 21,5 մլն մարդ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է երկրի ղեկավար Վլադիմիր Պուտինը` պատասխանելով լրագրողների հարցերին:
«Մեզ մոտ գրեթե 21,5 մլն մարդ արդեն պատվաստվել է: Արդյունքները երկրով մեկ շատ լավն են»,- ասել է Պուտինը:
Պուտինը երկրի քաղաքացիներին կոչ է արել ժամանակ չկորցնել և մասնակցել կորոնավիրուսի դեմ պատվաստումների արշավին:
Համավարակի ողջ ընթացքում Ռուսաստանում արձանագրվել է «Քովիդ-19»-ով վարակման 4 888 727, մահվան` 113 647 դեպք:
