Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը` ընդգծելով միջնորդական ջանքեր ներդնելու Մոսկվայի պատրաստակամությունը: Այս մասին հեռավար անցկացված խորհրդակցության արդյունքներով հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ կարծիքների մանրամասն փոխանակում»,-ասել է Պեսկովը:
«Ծայրահեղ անհանգստություն է հայտնվել շարունակվող լարվածության կապակցությամբ, ընդգծվել է հակամարտող կողմերի կողմից հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև` միջնորդական ջանքեր ներդնելու պատրաստակամությունը»,-հավելել է Պեսկովը: