Պուտինը ՌԴ ԱԽ նիստ կանցկացնի․ Կրեմլում առայժմ գաղտնի են պահում օրակարգը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջիկա օրերին խորհրդակցություն կանցկացնի ՌԴ Անվտանգության խորհրդի անդամների հետ։
Հանդիպման թեման դեռ չի նշվում, հաղորդում է «Россия 1» հեռուստաալիքը։
Հնարավոր է, որ դա վերաբերի մոբիլիզացված քաղաքացիների վերապատրաստմանը։
Ավելի վաղ Պուտինը ասել էր, որ Անվտանգության խորհրդին կհանձնարարի ստուգել, թե ինչպես են իրականացվում մասնակի զորահավաքի նախապատրաստական աշխատանքները։