ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. «Փաստինֆո»
ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ստուգումներ է իրականացնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՊՎԾ ղեկավարի օգնական-մամուլի խոսնակ Անի Խաչատրյանը՝ նշելով, որ ուսումնասիրություններ են կատարվում նաեւ այլ բուժհաստատություններում։
Ըստ նրա՝ նպատակն է պարզել հանրությանը մատուցվող առողջապահական ծառայությունների գծով պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման արդյունավետությունը։
Հարցերին՝ արդյոք հայտնաբերվե՞լ են առերևույթ չարաշահումներ, հայտնաբերված խախտումների մասին արդյոք համապատասխան զեկուցագիր ներկայացվե՞լ է ՀՀ գլխավոր դատախազություն, կառույցից մանրամասներ չեն հայտնել՝ նշելով, որ մինչ տեղեկանքի ամփոփումը լրացուցիչ տեղեկություն չեն կարող փոխանցել։
Խոսնակը խոստացել է, որ ուսումնասիրության արդյունքների մասին կտարածեն մամուլի հաղորդագրություն։