Քանաքեռցի Տույի պատժի կրման տիպը փոխվել է
Արթուր Ղազարյանի (մականունը Տույ) պատժի կրման տիպը փոխվել է: Այս մասին 168.am–ին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Նա պատիժը կրելու է բաց տիպով:
Հիշեցնենք, որ Արթուր Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող «Վիկինգ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9մմ/9X19/ տրամաչափի թվով 17 փամփուշտներ, որոնք նրա մոտ հայտնաբերվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարված անձնական խուզարկության ժամանակ: