1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Քանի՞ օլիգարխի թաթիկից կարողացավ բռնել այդ խորհուրդը...

Hartak.am-ը 2015թ-ի լրագրողական տարին փակելու կապակցությամբ զրուցեց Fnews.am կայքի գլխավոր խմբագիր, տաղանդաշատ լրագրող, Գայանե Զարգարյանի հետ:

-Գայանե երևի Ձեր ավելորդ համեստությունն է մեղավոր, որ շատ հաճախ չեք էլ փորձում Ձեր անձը ֆետիշացնել: Դուք բավականին ակտիվ գործունեություն եք ծավալում թե՛ լրագրողական, թե՛ հասարակական դաշտում: Ի նչ եք կարծում, այսօր մոդայիկ է ՞ դարձել ֆետիշանալուց հեռու մնալը:

-Ձեր թույլտվությամբ հարցի վերջաբանից փորձեմ պատասխանել.անկեղծորեն պիտի խոստովանեմ, որ իմ լրագրողական գործունեության ընթացքում երբեւէ ճիգեր չեմ գործադրել ցցելու, կարեւորեցնելու, եւ ինչպես դուք նշեցիք՝ ֆետիշացնելու իմ անձը: Ես երբեւէ դրա մասին չեմ էլ մտածել, եւ երբեւէ չեմ տառապել «աստղային հիվանդությամբ», որ իմ այս կամ այն աղմկոտ հրապարակումից հետո, (իսկ այդպիսիք շատ են եղել հատկապես ՀՀ-ի այն ժամանակվա ընդդիմադիր թերթերից մեկում աշխատելուս տարիներին, եւ հիմա էլ, ես նույն ոճով ու ձեռագրով եմ աշխատում), որ պետք է անվերջ իմ մասին խոսեն, ծափահարեն կամ դիֆերամբներ ձոնեն՝ այս կամ այն համարձակ հրապարակմանս համար: Եւ որ կամ մի փոքր ձեռքբերումից հետո պետք է սկսեմ խոսել օկ-եյներով, լեվլներով, եւ այլն...

Կարճ ասած, ես նման խնդիր իմ առջեւ չեմ դրել, հավատացած եղեք, այդ հարցում ես շատ ինքնաբավ եմ եղել միշտ:

-Մի փոքր Ձեր աշխատանքային գործունեության մասին պատմեք: Գիտեմ որ որտեղ էլ լինեք, ընթերցողը գտնում է Ձեզ: Եւ ի՞նչ դժվարությունների եք հանդիպել այս ոլորտում ընդհանրապես: Ինչ-որ էպիզոդներ, կամ հետաքրքիր դեպքեր կառանձնացնե ՞ք…

 -Գուցեեւ ընթերցողը գտնում է այն հեղինակին, կամ հրապարակմանը, որին ինքը սպասում է: Կա նման բան: Իսկ առհասարակ աշխատանքիս առումով կասեմ հետեւյալը.ես հարգում եմ իմ նախընտրած մասնագիտության ոլորտը, եւ մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում իմ գործին: Իսկ այն խմբագրություններում, որտեղ որ ես աշխատել եմ, (հիմա նույնպես)փորձել , եւ փորձում եմ իմ հրապարակումների միջոցով բարձրաձայնել քաղաքական, հասարակական ու սոցիալական ոլորտի այն խութերի ու տաբուների մասին, ինչն ըստ իս հասարակության համար, առավել կարեւոր է: Եթե ես իմ աշխատանքով կարողացել եմ շարքային քաղաքացուն որեւէ կերպ օգտակար լինել՝ նրա խնդիրը վեր բարձրացնելով ու հանրայնացնելով, եւ կարողացել եմ իմ հրապարակման շնորհիվ նրան ինչ-որ կերպ օգուտ տալ, համարել եմ, որ դրանով ես իմ առաքելությունը կատարել եմ:

Հիմա շատ հեշտ է մի կես ժամվա մեջ «հայտնի» դառնալը:

Իսկ տարիներ առաջ, շատերը կփաստեն, որ կատակ բան չէր «կռիվ տալ» այն ժամանակվա օլիգարխիայի, քաղաքական բորենիների, ինչու չէ նաեւ ազգիս գեներալների ու քրեական այն ռեզերվի հետ, որոնք որ այն ժամանակ առավել վտանգավոր ու անկառավարելի էին: Այդ տարիներին կարծում եմ լրագրողին իր այս կամ այն սուր եւ քննադատական հրապարակման համար «պատժելու» մեխանիզմներն ավելի անողոք էին:

Հիշում եմ, երբ տարիներ առաջ, բավականին կոշտ շեշտադրումներով անդրադարձել էի «Օդնակլասնիկ» սրճարանում տեղի ունեցած արյունալի դեպքին ու Ալրաղացի Լյովիկի ու նրա բանդայի անմարդկային գործողություններին, հրապարակումնից անմիջապես հետո ինձ զանգահարեց լրատվական դաշտում լուրջ հեղիանակություն ունեցող լրագրող-մեկնաբաններից մեկը,(ում կարծիքը այսօր էլ ինձ համար շատ թանկ է), եւ ինձ ասաց հետեւյալը. «Ախր ջահել աղջիկ ես, գլխիդ ճարը տես, քանի Լյովիկենց սափրագլուխները քո հետքերով չեն եկել: Դու հասկանում ես գոնե ինչ ես արել, ու էդ կրիմինալին ոնց ես մեխել պատին, թռի քանի շուտ ա»:

Բնականաբար ես ոչ մի տեղ չթռա, մնացի իմ տեղում, ու շարունակեցի իմ աշխատանքը, քանի որ այն ինչ գրում էի՝փաստարկված էր ու հիմնավորված: Այսօր իմ կարծիքով երկու տեսակի լրագրություն կա. դիկտաֆոնային լրագրություն, եւ լրագրություն՝ որը քայլում է ոտքերով: Այսինք՝գնալ-գտնել, պրպտել, հայտնաբերել, եւ հետո նոր ասելիքդ փոխանցել հանրությանը:

Ի դեպ, էպիզոդների հետ կապված մի դրվագ էլ ակամայից հիշեցի. երբ հերթական անգամ ականդալային հրապարկում էր եղել Սյունյաց մարզպետՍուրիկ Խաչատրյանի մասին, խորհրդարանում նախարարներից մեկը, ոչ ավել, ոչ պակաս ինձ ասաց հետեւյալը. «Դու լրիվ աղվեսի սիրտ ես կերել, դրա համար որոշել եմ քեզ դոկտորի աստիճան տալ: Սուրիկի գծով դոկտորական ես պաշտպանել»: Այնինչ այսօր Սուրիկ Խաչատրյանը դոկտոր դարձավ:

-Երբեւէ ներողություն խնդրել ե՞ք Ձեր հրապակումների համար:

-Ես չեմ հիշում մի դեպք, որ իմ հրապարակման համար ներեղություն խնդրած լինեմ, կամ այսպես ասած խոսքս հետ վերցրած լինեմ: Ես միշտ իմ ստորագրության համար պատասխանատու եմ եղել, եւ իմ հրապարակման հետեւից գնացել եմ մինչեւ վերջ: Եւ այն խմբագիրները որոնց հետ ես աշխատել եմ, երբեւէ իմ առջեւ սահմաններ չեն դրել: Եւ ես էլ երբեւ չեմ հատել անթույլատրելիի սահմանը:

Եւ դա է ինձ միշտ ստիպել մտածելու, որ իր սկզբունքներին հավատարիմ ԼՐԱԳՐՈՂԸ, այո մնալու է առաջին շարքում եւ լինելու է այն զինվորը, ով առաջ է գնալու իր երկրի ու պետության զարգացման ճանապարհին...

-Օրեր առաջ Հ3-ի Խոսքի ուժը հաղորդման հյուրն էիք և այնտեղ արծածեցիք մի շարք կարևոր հարցեր: Որոնք են այսօր մեր հասարակությունում առկա առաջնային խնդիրները:

-Ցավոք սրտի, այսօր մեր հասարակության ներսում առաջնահերթ նշանակության խնդիրներն այնքան շատ են, որ դրանք այս մի հրապարակման մեջ ահնար է թվարկել: Ես կփորձեմ առանձնացնել մի քանիսը. նախ եւ առաջ որպես քաղաքացի:

Այսօր ՀՀ-ի հասարակության համար քաղաքական հարցերը առաջնային չեն:

Նրա համար առաջնային են աշխատատեղերի ստեղծման խնդիրը, թոշակների բարձրացման, գնաճի հետ կապված խնդիրները եւ այլն: Այսօրվա մեր փափկասուններն ու ժողովրդի քվեով աթոռներին գամված չինովնիկները պարտավոր են եւ պետք է հաշվի առնեն հասարակության այս պահանջը, եւ պետք է ավելի իրատեսական ծրագրեր մշակեն՝ ժողովրդին հուսախաբ չանելու համար: Եթե մի երկրում մեկն անտառ է կտրում, որ ոսկեզօծ առանձնատներ սարքի, պաշտոնն իրենով է անում, որ չգիտես ում գրպանի ու քրիտինքի հաշվին թիկնապահների շքախումբ պահի, իսկ մեկն էլ ուրախանում է, որ այսօր էլ անձնագրով անվճար լավաշ ստացավ, ապա ինչի՞ մասին կարող է խոսք գնալ:

Այդ նույն հասարակությունը վաղուց հասկացել է, որ այսօր կառավարման կառուցվածքի բնույթը՝ օլիգարխների դաշինքի ու նրանց պարտականությունների բաժանման ֆենոմենն է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մոնոպիլիաների ու կասկածելի ճանապարհով հարստացածների հաշվին է ճզմվում խեղճ ու կրակ ժողովուրդը:

Ցավոք սրտի այս քաոսային իրողության պայմաններում, ՀՀ-ի տնտեսության համար այսպես ասած փակ շրջան է սկսվել, եւ դա իսկապես մտահոգիչ փաստ է: Այս խնդիրները, կարծում եմ հասարակության համար պետք է որ առաջնահերթ լինեն, քանի որ հենց այստեղից է սկսվում հարցերի հարցը:

Ու ինչքան էլ որ նույն հայրենի կառավարությունը պաթոսով հայտարարում է, որ հասարակության մասին մտածելով ուզում է կոռուպցիան արմատախիլ անել, ազատ ու մրցակցային դաշտ ստեղծել, միեւնույնն է այդ բլեֆին ոչ ոք այլեւս չի հավատում, քանի որ ժողովուրդը հոգնել է պոպուլիզմից ու իմիտացիայից: Դժվար թե մի կոռուպցիոն խորհուրդ ստեղծելով գարուն գա... Երբ նույն պայքարողները հանրային լայն ընկալման մեջ հեղինակություն ու վստահություն չունեն: Երբ նրանց անունները ստվերային գործունեության հետ է կապվում: էլ ի՞նչ սպասենք օդի պղպջակի էֆեկտ ապահովող այդ կառույցներից:

Քանի՞ օլիգարխի թաթիկից կարողացավ բռնել այդ խորհուրդը:

Երբ մի երկրում տնտեսությունը գահավիժում է, ու գնում է դեպի փակուղի, երբ մի երկրի կառավարություն միայն 2015 թ-ի նոյեմբեր ամսի դրությամբ(ողջ տարվա կտրվածքով) գործուղումների համար նախատեսված 567 մլն դրմաից ծախսում է 564 մլն դրամը, եւ դեռ մի բան էլ պահուստային ֆոնդից նոր գումարներ է դուրս գրում գործողումների համար, ապա էլ ինչի՞ մասին մենք խոսենք:

Դուբայներ, շեյխեր, Մոսկվաներ ու Եգիպտոսներ ճամփորդող կառավարությունը գոնե հիմա կասի, ո՞նց էր համը այդ ճամփորդությունների: 30 տոկոս աղքատություն ունեցող երկրում արդյո՞ք կարելի է նման ճոխություններ թույլ տալ:

Բա ո՞ւր են ազգային ջոջերը, ո՞ւր են պետության փողերը անխնա ծախսողները, երբ հասարակության մի զգալի հատվածը ապառիկներով ու անձնագրեր գրավադրելով Նոր Տարի է ուզում դիմավորել: Մի քանի րոպեով թող իջնեն իրենց ջիփերից, ժողովրդի մեջ մտնեն, ու տեսնես, թե ինչպես է այդ նույն ժողովուրդը «նախշում» իր քվեով չինովնիկ դարձած այն անշնորհակալին,այն անտառաճանաչ պատգամավորին ու շփացածին, ում անփառունակ գործունեության հետեւանքով ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացին կորցրել է իր դիմագիծը…

Եւ վերջապես հասարակության համար ամենառաջնահերթ եւ կարեւորագույն խնդիրներից են սահմանը պահող հայ զինվորի անվտանգությունն ու ապահովությունը, ում շնորհիվ այսօր մեր երեխաները հանգիստ քնում են:

Մինչդեռ ոմանց փոխարեն ստիպված ես լինում ամաչել, երբ այլ կերպ ասած «ժանտախտի ժամանակ» փորձում են խրախճանք կազմակերպել: Ի վերջո, հայ զինվորի նվիրումով, արիությամբ ու անձնազոհությամբ է նվաճվում խաղաղության մեր յուրաքանչյուր օրը:

- Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցյալում է, Ձեր կարծիքը ամբողջ գործընթացի վերաբերյալ:

- Սահմանադրական հանրաքվեի ընթացքն ու արդյունքները տարաբնույթ քննարկումների առիթ են տվել հանրության շրջանում, եւ կարելի է ասել, որ հասարակությունը, մեղմ ասած, թերահավատորեն է վերաբերում Հանրաքվեի անցկացման թափանցիկությանը: Հանրաքվեի անցկացման ընթացքում արձանագրվել են խախտումներ՝ սկսած դիտորդների ու լրագրողների նկատմամբ ճնշումներից, մինչեւ բազմակի քվեարկություններ:

Վերջին հաշվով չպետք է մոռանանք նաեւ հանրաքվեի անցկացման գլխավոր դերակատարների մասին, որոնց ընտրական ձեռագիրը տարիներ շարունակ նույնն է եղել:

Այն է, Հանրաքվեն անցավ հին ընտրական համակարգի պայմաններում՝ բոլոր այն թերություններով, որը հատուկ է այդ համակարգին: Արդյունքների նկատմամբ այս մոտեցումը գալիս է ընդհանրապես ընտրական համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունից, որը տարիների ընթացքում կուտակվել է:

 Մենք ունենք մի տեսակ կիսահիվանդ ընտրական համակարգ, որն առողջացնելու ուղղությամբ պետք է հստակ քայլեր եւ մեխանիզմներ մշակվեն:

-Որոնք են 2016 թվականի Ձեր հիմնական անելիքները:

-2016-ին նախատեսում ենք մի նոր նախագիծ իրականացնել, քանի որ մեզ դեռ բավականին թեժ եւ լարված օրեր են սպասվում, եւ կարծում եմ, որ մեզ կհաջողվի այն կյանքի կոչել:

Բնականաբար, մեր էլ օրաթերթի՝Fnews.am-ի ռեյտինգը բարձրացնելու ուղղությամբ էլ նոր մարտավարություն ենք մշակել, ինչն էլ կփորձենք գործով ապացուցել:

-Ինչն է պակասում հայ կնոջը, որ կցանկանայիք լրացված տեսնել 2016 թվականին:

- Առաջին հերթին, ինքնագնահատանքի պակասը: Կինն ինքն իրեն պիտի գնահատի, ու արժեվորի: Հայ կինն իր խելքով, իր զարգացվածությամբ, ինտելեկտուալ մակարդակով իրականում շատ բարձր հարթության վրա է գտնվում, բայց մի տեսակ կաշկանդված է, նույնիսկ՝ բարդույթավորված: Իհարկե, նոր սերնդի մեջ այդ պատկերը մի փոքր այլ է, նրանք առավել անկաշկանդ են, եւ դա ինչ խոսք ողջունելի է, որովհետեւ հայ կինն իրականում շատ ունակ է, եւ ի վիճակի ակտիվորեն ներգրավվելու հասարակական- քաղաքական գործընթացներոմ: Կուզենայի կանանց ներգրավվածությունը՝ քաղաքական ու հասարակական ոլորտներում էլ ավելի մեծանար, դրանից հասարակությունը կշահեր հաստատ:

Իսկ ամենագլխավորը բացը, եւ ցանկությունը ինձ համար այն է, որ 2016 թթ-ին, սեւազգեստ մայրերի այլեւս չհանդիպինք եւ Աստծուն էլ կխնդրեմ, որ նրանց աչքերից միայն երջանկության արցունքներ թափվեն: Կարծում եմ կհամաձայնեք, որ, դրանից մեծ երջանկություն ու լրացում՝ չկա:

-Գոհ եք 2015 թվականին Ձեր լրատվամիջոցի աշխատանքից և գրանցած արդյունքներից:

-Ժամանակակից աշխարհում, իհարկե գնալով ավելի է կարևորվում ԶԼՄ-ների դերը ոչ միայն որպես տեղեկատվության աղբյուր, այլև որպես խոսքի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության հզոր գործիք: Եւ այս առումով անչափ կարևոր է մամուլի դերը նաև հասարակական կարծիքի ձևավորման գործում, ինչն իր հերթին լուրջ ազդակ է հանրային կյանքում կարևոր նշանակություն ունեցող ծրագրեր կազմելու ու կյանքի կոչելու հարցում: Այնպես, որ այս եւ մի շարք իրողություններ մեզ պարտավորեցնում են առավելագույնս լավ կազմակերպելու մեր աշխատանքը: Այսօր, մեր էլ օրաթերթը՝ Fnews.am-ը դեռեւս իմ պատկերացրած պրոյեկտի ամբողջական պատկերը չէ իհարկե, բայց երեւի անհամեստ գտնվեմ, ու ասեմ, որ կարճ ժամանակահատվածում, այնուամենայնիվ որոշակի հաջողություններ ու ձեռքբերումներ ունեցանք, եւ վեր բարձրացրած խնդիրների, եւ թե դրանց հետ կապված արձագանքների, եւ ինչու չէ նաեւ դիտումների առումով, ինչը նույնպես առաջ քայլ կարելի է համարել: Աշխատում ենք՝ դանդաղ շտապել…

Բայց եւ օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր ընթերցողներին,մեզ հետ կապը պահելու, մեզ վստահելու, եւ մեր դժվարությւններն ու հաջողությունները կիսելու համար: Մենք Ձեզանով ենք ուժեղ, եւ պաշտպանված:

- Անձնական և ընտանեկան ինչ հաջողություններ ունեցաք 2015-ին:

-Այն ինչ վերաբերում է իմ անձնականին, ապա մի բառով ասեմ, որ դա իմ փակ ամրոցն է: Ունեմ հրաշալի՝ամուր եւ կայացած ընտանիք: Իսկ իմ ընտանիքի անդամներից առանձին-առանձին շնորհակալ եմ, որ ինձ միշտ ընդունել են այնպիսին ինչպիսին որ ես կամ:

-Մարդու մեջ ինչը չեք հանդուրժում:

-Ստորությունը, կեղծավորությունն ու դավաճանությունը: Գնահատում եմ շիտակ եւ ուղղամիտ մարդկանց,իսկ այդպիսիք հավատացեք քիչ չեն:

-Ինչ կմաղթեք մեր հայրնեակիցներին Ամանորյա Տոների առթիվ:

-Բոլորին ուզում եմ մաղթել առաջինը խաղաղություն, առողջություն, ուժ եւ կորով՝ ցանկացած մարտահարավերի դիմակայելու համար: Հուսամ մենք՝ որպես երկիր, կլինենք ավելի կանխատեսելի եւ կկարողանանք տեր կանգնել արյամբ նվաճած մեր հայրենիքի անկախությունը: Առանձնահատուկ կերպով ուզում եմ Շնորհավորել Հայ Զինվորների Ամանորը. Աստված պահի ու պահպանի բոլորիդ, մեր քաջորդիներ:

Շնորհակալ եմ նաեւ Hartak.am էլ օրաթերթին, (ով այսօր իր հստակ տեղն ու դիրքն ունի ) տարեվերջյան այս ամփոփ հանդիպման համար:

 

Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ... «Մի օպելի պատմություն»․ արտահայտի՛ր սեփական կ... Իսկ առջեւում ավելի կարեվոր ու հզոր օպերացիանե... Իսրայելը վերահսկողության տակ է վերցրել Սիրիայ... Լուկաշենկոն հայտնել է՝ ինչ է խոսել Պուտինի հե... Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության... Կիրանցում խաշ ուտողները հայտնվել են ադրբեջանց... Անընդունելի եմ համարում դպրոցների անձնակազմի ... Երեվանի ավագանին ընդունեց 2025 թ-ի համայնքայի... Մի շարք խոշոր ընկերություններ «շտապում են կար... 2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կ... Նոր զարգացումներ Ռուբեն Հայրապետյանի գործով. ... Քաղաքական դաշտում մեծ քայլերով ասելիք եւ անել... ԱԽՐ ԵՍ ՄԵՆԱԿ ԵՄ, ՄԱՅՐՍ ԵՐԵՔ ՍԻՐԱԾ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹ... Գյումրիում գողացված 800.000 դրամ արժողությամբ... Երևանում վիճաբանությունից հետո «Թիթեռի» որդին... Թշնամամետ իշխանիկներ, տեսնես՝ ձեր մեռնելուց է... Անշարժ գույքի շուկան՝ փլուզման վտանգի առաջ․ փ... Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզ... Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանց... Կայացել է ՀՀ-ՌԴ տնտեսական համագործակցության մ... Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդ... Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների գործ... «Ֆինիտա լա կոմեդիա». երկրում 4-րդ հեղափոխությ... Իմ հասուն կյանքի ընթացքում չեմ հիշում, որ ՀՀ-...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... «Փաստ է, որ այո տները այրելու կոչը՝ ուղղակի... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... «Հանրային ձայն» կուսակցության դեմ ռեպրեսիանե... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Հանրային Ձայն կուսակցությունը դիմել է քաղաքապ... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... «Մենք գալու ենք, կանգնելու ենք Զվարթնոց Օդանա... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐ ԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ... Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐ... Տառապում է հոգեկան խնդիրներով, գրություններ է... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Շնորհավորում ենք. մեր գործընկեր Իլոնա Ազարյան... VIDEO.PHOTO. Հայաստանի ու Արցախի պատմության մ... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... ԿԱՐՈՂ Ա՞ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՄԱՆԴԱՏԸ՝ԽԱՌՆԵԼ ԵՔ «ՆԱՌՈՒ... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Ձայնագրություն. թե ովքեր են թավշյա փայտիկով վ...
Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ Ալավերդու համայնքապետարանը 3,8 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի մոր ԱՁ-ի հետ․ «Հետք»  «Հետք»-ը գրում է․ «Ալավերդու համայնքապետարանը 2024 թվականի մայիսի 8-ին համայնքի կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագիր է կնքել «Մանուշ Դալլաքյան» ԱՁ-ի հետ։ Պայմանագիրը կնքվել է հրատապ՝ մեկ անձից գնման ընթացակարգով։ Պայմանագրի ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 228 հազար դրամ։ Մանուշ Դալլաքյանը Ալավերդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
website by Sargssyan