Քանի՞ քաղաքացի է «կորցրել» Հայաստանը 14 տարում.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի անկախության տարիներին բնակչության արտագաղթը գրեթե չի դադարել: Իսկ հատկապես վերջին տարիներին արտագաղթի տեմպերը կտրուկ ահագնացել են: Բայց միևնույն է, բոլորս մեր սրտի խորքում հույս ենք փայփայում, որ եթե մի օր մեզ հաջողվի Հայաստանը դարձնել ժողովրդավարական և օրենքի երկիր, ապա մեր հայրենակիցների գոնե մի մասն անպայման կվերադառնա իր հայրենիք:
Սակայն ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարված մեր հայրենակիցներին մենք դժվար թե երբևէ այլևս կարողանանք վերադարձնել Հայաստան:
Պաշտոնական վիճակագրությունում ՀՀ քաղաքացիների ամփոփ թիվը հաշվառվում և ներկայացվում է «մշտական բնակչություն» ձևակերպմամբ: Հիմք ընդունելով պաշտոնական վիճակագրության՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները՝ ստացվում է, որ վերջին 14 տարիներին Հայաստանը «կորցրել» է 453 հազար քաղաքացի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
