Քանի՞ շտաբի պետ ունի ՕՐՕ դաշինքը
Թեպետ պաշտոնապես Արմեն Մարտիրոսյանն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» նախընտրական շտաբի պետը, սակայն տեղեկություններ կան, որ իրականում այդ գործառույթն իրականացնում է Սամվել Բաբայանը, ով համակարգում է շտաբների գործողությունները։ Ընդ որում, նրա հրահանգները, ասում են՝ քննարկման ենթակա չեն։ «Ձեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Սամվել Բաբայանը բազմիցս հայտարարել է, որ կուսակցական որեւէ գործունեություն չի ծավալում։ Պարզապես, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունի իր ուժերի ներածի չափով սատարելու որեւէ քաղաքական միավորի»,- ասաց ՕՐՕ դաշինքի մամուլի խոսնակը։
«Հրապարակ»
