Քանիսը գաղտնալսվեցին 2019թ․ խուզարկությունից մինչեւ կալանավորումներ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ իրավական համակարգը շունչը քաշելու ժամանակ չի ունեցել, եւ դրա մասին են փաստում նաեւ տվյալները: Բանն այն է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ստացել են 1318 միջնորդություն, որից բավարարել են 1188-ը, այսինքն՝ 1188 մարդ կալանավորվել է:
Ընդ որում, կալանքը երկու ամսով երկարացնելու միջնորդություններով ներկայացվել է 795 գործ, որից 749-ը բավարարվել են: Ասել է թե՝ դատական համակարգը հիմնականում նախընտրել է մարդկանց կալանքը երկարաձգել։ Իսկ քրեական գործերով բնակարաններում խուզարկություն կատարելու համար ներկայացվել են 3005 միջնորդություններ, որոնցից գերակշիռ մասը բավարարվել է, իսկ նամակագրության, հեռագրական, փոuտային հաղորդումների հսկողության մասին միջնորդությունները եղել են 688-ը, որից բավարարվել են 671-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ հեռախոսային կապի կամ այլ միջոցներով տարվող խոuակցությունների լuման եւ ձայնագրառման մասին միջնորդություններ եղել են 119-ը, որոնցից բավարարվել են 112-ը, հեռախոսների մուտքային եւ ելքային վերծանման թույլտվություն ստանալու մասին միջնորդությունները եղել են 3565-ը, որոնցից բավարարվել են 3420-ը:
Եվ, ահա, դատական համակարգը, ամփոփելով տարբեր միջնորդությունների վերաբերյալ գործերը, արձանագրել է, որ միայն 2019 թվականի ընթացքում Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանները ստացել են ընդհանուր 12.429-ը գործ, որոնցից 9.936-ը բավարարվել են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: