«Քարֆուրում» ինչ որ բան այնպես չէ
«Քարֆուրը» տեղակայված է Երևան Մոլի տարածքում։ Այցելելով սուպերմարկետ «Հրապարակը» պարզել է, որ «Քարֆուրը» ոչ հանրային հարցերի պատասխանատու ունի, ոչ հեռախոսահամար, ոչ էլ առհասարակ որևէ մեկը, ով կկարողանա լրագրողների հարցերին պատասխանել։
Տեղեկություններ կան, որ «Քարֆուրի» գործերը լավ չեն, առևտուրն այն ծավալով չի իրականանում, ինչ որ սպասելի էր նման մասշտաբի սուպերմարկետից։ Մատակարարներն էլ առանձնապես գոհ չեն, քանի որ իրենց ապրանքը լավ չի վաճառվում, քաղաքի այլ սուպերմարկետներում առևտուրն անհամեմատ ավելի լավ է։
Slaq.am
