Քառօրյա պատերազմը կառավարության գործելաոճի հետ կապված բազմաթիվ հարցեր է առաջ բերել...
Հրանուշ Խառատյանը՝ զինտեխնիկա տանող վարորդի գլխատման մութ պատմության եւ կառավարության այլ «գաղտնիքների» մասին Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով լրագրողների՝ սահմանին տիրող իրավիճակի պայմաններում կառավարության թույլ տված ճոխությունների, պետական պաշտոնյաների հարստությունների մասին հարցերին՝ ասել էր. «Այն մարդիկ, որոնք ապօրինի ճանապարհով են հարստացել, պետությունը, համապատասխան մարմինները կհետեւեն ու համապատասխան լուծում կտան, կփորձենք պարզել: Եթե օրինական ճանապարհով չեն հարստություն դիզել, հարկեր վճարել, դա երկրի հանդեպ դավաճանություն է: Կարծում եմ, որ ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել, այդ մտահոգությունը պետք է վերաբերի այդ մարդկանց, ոչ թե նրանց, որոնք օրինական ճանապարհով այս երկրում բիզնես են ծավալել, աշխատում են հարկերը վճարելով ունենալ շահ:
Դա նորմալ եմ համարում»: Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ազգագրագետ Հրանուշ Խառատյանն արձագանքեց վարչապետի հայտարարությանը. «Ա՜խ, ինչ մեղք են, ինչ դժվար է իրենց գործը, համարյա ռազմաճակատ է: Շա՜տ դժվար գործ է, դե ո՞նց պարզեն հիմա»: Ըստ տիկին Խառատյանի՝ եթե մեր երկիրը համաձայնվել է, որ ինքը կոռումպացված է եւ պետք է հակակոռուպցիոն լայնածավալ ծրագրեր անի, նշանակում է՝ այդ կոռուպցիան մարդկանց մեջ կա, չէ՞. «Լավ, գտեք այդ կոռումպացվածներին, անունները դուք ասեք նրանց, մենք չասենք: Չե՛ն կարողանում, մարդիկ իբր չգիտեն: Կոռուպցիա բառը գիտեն, բայց չգիտեն դրա դրսեւորումները, ո՞նց պարզեն, ո՞նց լուծեն,- հեգնեց նա:- Դեռ 2008-ի ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն էր խոսում կոռուպցիայից ազատվելու, հարկերի մասին, հիմա իրենք, պարզվում է, չգիտեն նման մարդկանց, դրանք բոլորը նորմալ բիզնեսմեններ են: Չգիտես, թե ինչու են այդ բիզնեսմենները հայտնվել ԱԺ-ում: Երբ որ ԱԺ-ում են, նրանք բիզնեսմեն չեն, երբ կոռուպցիա է, նրանք կոռուպցիոներ չեն՝ բիզնեսմեն են՝ խճճվել ենք տերմինների եւ դրանցից բխող իրավական գործողությունների մեջ»:
մանրամասները՝aravot.am-ում: