Քառյակում «առաջին կռուգ» հասկացողություն կա. «Ժառանգությունն» այդ ֆորմատում որևէ բան չի որոշում.
Քառյակում «առաջին կռուգ» հասկացողություն կա: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց «Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտ» ՀԿ նախագահ Ստեփան Սաֆարյանը՝ նշելով, որ չի խոսելու «Ժառանգություն» կուսակցության տիրույթում գտնվող հարցերի մասին, բայց այն, ինչի մասին ինքը խոսում է՝ միշտ չափազանց տեսանելի է եղել:
«Նկատելի է հենց այն տեսակետից, երբ հենց անցնող ամսվա ընթացքում երկուսով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը, հանդիպեցին՝ որոշելու հանրահավաքի օր, հանգամանք և ընդամենը մյուսներին տեղյակ պահեցին: Այս առումով, չեմ կարծում, որ «Ժառանգությունը» լիիրավ անդամ է, ու ընդհանրապես, «Ժառանգությունը» որևէ բան որոշում է այդ ֆորմատում: Իսկ թե ինչու է «Ժառանգությունը» շարունակում մնալ այդտեղ, դրա պատասխանը կարող են տալ միայն «Ժառանգության» ներկայացուցիչները»,- ասաց
