«Քաղաքացի դիտորդ» ՀԿ-ի արձանագրած առավել շատ խախտումներ ունեցող տեղամասերը
Սեպտեմբերի 18-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունն առանձնացրել է այն տեղամասերը, որտեղից առավել շատ ահազանգեր են ստացել:
Ըստ այդմ` ամենաշատ`24 ահազանգ ստացվել Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված 14/1 տեղամասից, 23` Ապարանի` 14/3 ընտրատեղամասից, 16` Աշտարակի 14/7 ընտրատեղամասից, 8-ական Աշտարակի 14/ 4 և 14/5 ընտրատեղամասերից, 7-ական` Արմավիրի 20/2 և Ապարանի 14/2 ընտրատեղամասերից և 4 –ական` Աշտարակի 14/6 և Տեղ գյուղի 37/ 5 ընտրատեղամասերից:
