«Քաղաքացիական պայմանագիրը» փակում է գրասենյակները. «Հրապարակ»
««Քաղպայմանագիր» կուսակցությունում որոշել են փակել տարածքային գրասենյակները և թողնել մեկը՝ ասել է ՔՊ վարչության անդամ Վահագն Հովակիմյանը։
Ո՞րն է այդ որոշման պատճառը՝ ծախսերի խնայողությա՞ն են գնում։ «Այո, և´ ծախսերը, և´ այս փուլում այդպես է նպատակահարմար»,- ասել է նա։
Ամենայն հավանականությամբ, իշխող ուժը ընտրություններից հետո որոշել է ավելորդ հաստիքներ ու աշխատողներ չպահել, դրանք կվերաբացվեն հաջորդ ընտրությունների նախօրյակին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: