Քաղաքացին արգելափակվել է վերելակում
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հերացու փողոցի թիվ 18 շենքի 3-րդ մուտքի վերելակում քաղաքացի է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից։
