Քաղաքացին փորձել է հրկիզել բնակարանը. նրան տեղափոխել են հոգեբուժարան
Օգոստոսի 1-ին, ժամը 19:50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 6 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել երկու մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ բնակարաններից մեկի բնակիչ՝ 1967 թ. ծնված Ն. Բ.-ը փորձել է հրկիզել բնակարանը: Փրկարարները կանխել են Ն. Բ.-ի բնակարանի հրկիզման փորձը:
Ն. Բ.-ը հոսպիտալացվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը բնակիչներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
