Քաղաքացին ոչ սթափ վիճակում բենզին է լցրել վրան, անցել կամրջի եզրագիծը եւ փորձել ցած նետվել
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 22-ին, ժամը 03:56-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երեւան քաղաքի Հաղթանակ կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 38-ամյա Ա. Ե.-ն (գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ) բենզին է լցրել վրան, անցել կամրջի վտանգավոր եզրագիծը եւ սպառնում է նետվել ցած:
Ոստիկանները եւ փրկարարները համատեղ ուժերով հետ են վերադարձրել Ա. Ե.-ին կամրջի անվտանգ գոտի:
Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին: